Ռուսաստանի կողմը, Վերին Լարս սահմանային անցակետում աշխատելու է Հայաստանի եկամուտների կոմիտեի ներկայացուցիչը
Ռուսական կողմից Վերին Լարսի անցակետում կաշխատի Հայաստանի պետ եկամուտների կոմիտեի ներկայացուցիչը: Հայաստանի ներկայացուցիչը աշխատանքը սկսելու է փետրվարին: Այս մասին հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ղեկավար, Դավիթ Անանյանը:
Ըստ նրա, Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները արդյունավետորեն համագործակցում են Վերին Լարսի անցակետում խնդիրների լուծման գործում: «Հայաստանի կառավարության ներկայացուցչի ներկայությունը տեղում, էլ ավելի կօգնի անցակետում առաջանող խնդիրների լուծմանը»,- ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը: