Ռուսաստանի Դաշնության Բլագովեշչենսկ քաղաքի քոլեջներից մեկում ուսանողը հրաձգություն է սկսել:
Երկրի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ դեպքի հետևանքով երկու մարդ է զոհվել, այդ թվում հարձակվողը, ևս երեքը վիրավորվել են:
Որսորդական հրացանով հրաձգություն է իրականացրել քոլեջի 19-ամյա ուսանողը:
Հրաձիգն ինքնասպան է եղել։ Փոխհրաձգության ընթացքում ոստիկանները չեն տուժել։
Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 19-ամյա տղա, ևս երեքը՝ 17, 19 և 20 տարեկան երիտասարդներ, բազմաթիվ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: