Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհայտ կորածների մասին 143 հաղորդում է ստացել
ՌԴ Քննչական կոմիտեն 143 հաղորդում է ստացել «Կրոկուսի Սիթի Հոլ»-ի ահաբեկչության զոհերի հարազատների անհետ կորած լինելու մասին։
«ՌԴ Քննչական կոմիտեն տուժողներից ստացել է 143 հայտարարություն ահաբեկչության հետևանքով իրենց հարազատների կամ մտերիմների անհետացման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Մոսկվայում «Կրոկուսի Սիթի Հոլ»-ը ներխուժել են մի քանի զինված անձինք ու կրակ բացել համերգին եկած հանդիսատեսի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 139 մարդ, վիրավորվել՝ 182-ը։Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Կրոկուսի Սիթի Հոլ»-ի վրա հարձակումը գնահատել է որպես ահաբեկչություն։