Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ ապացույցներ է գտել ուկրաինացի ազգայնականների կապի մասին «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետ
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ նրանք ապացույցներ են գտել, որ ուկրաինացի ազգայնականները կապ ունեն «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հենվելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայության վրա։
«Ձերբակալված ահաբեկիչների հետ աշխատանքի, նրանցից առգրավված տեխնիկական սարքավորումների ուսումնասիրության և ֆինանսական գործողությունների վերլուծության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ նրանք կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ինչպես նշել են Ռուսաստանի Քննչական կոմիտեում, նախնական հետաքննության արդյունքները հաստատում են, որ «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչությունը նախապես ծրագրված է եղել, և հանցագործները ֆինանսական աջակցություն են ստացել հաճախորդներից։
Ռուսական քննչական ծառայությունը պնդում է, որ իրենք հաստատել են տվյալներ, որ Ուկրաինայից ահաբեկչության հեղինակներին կրիպտոարժույթով մեծ գումար է փոխանցվել։