Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարն ասում է, որ Ուկրաինայի ռազմաճակատի առաջնագծում գտնվում է Ռուսաստանի 20 հազար նատուրալիզացված քաղաքացի
Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը հայտարարել է, որ Ուկրաինայում, ռազմաճակատի առաջին գծում, գտնվում է Ռուսաստանի 20 հազար նատուրալիզացված քաղաքացի։
Բաստիրկինի խոսքով՝ Ռուսաստանի ռազմական քննչական վարչությունը իրականացնում է ներգործուն գործողություններ՝ գտնելու և Ուկրաինա ուղարկելու նաև այլ նատուրալիզացված քաղաքացիների։
«Մեր ռազմական քննչական վարչությունը իրականացնում է շրջայցեր։ Մենք արդեն հայտնաբերել ենք 80 հազար նման քաղաքացի, որոնք ոչ միայն չէին ցանկանում լինել ռազմաճակատում, այլ անգամ չէին ուզում գնալ զինկոմիսարիատ։ Մենք նրանց գրանցել ենք զինվորական հաշվառման մեջ, և այժմ Ռուսաստանի 20 հազար «թարմ» քաղաքացի, որոնք ինչ-ինչ պատճառներով այլևս չեն սիրում ապրել Ուզբեկստանում, Տաջիկստանում կամ Ղրղզստանում, գտնվում են ռազմաճակատում», – ասել է Բաստիրկինը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ունեցած ելույթի ընթացքում։