Ռուսաստանի քաղաքացին ի նշան բողոքի Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանատան դիմաց այրել է իր անձնագիրը
Ռուսաստանի քաղաքացին ի նշան բողոքի Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանատան դիմաց այրել է իր անձնագիրը

Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանատան դիմաց ցույց է անցկացվում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։

Հանրահավաքին հավաքված են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի։

Դեսպանատան մոտ հավաքվածներն ասում են, որ պետք է դադարեցնել Ռուսաստանի սկսած պատերազմը։

Նրանք ասում են, որ Ուկրաինան այս պահին մեծ դժվարության մեջ է, և նրան աջակցություն է պետք: Ուկրաինայի դեսպանատան մոտ հավաքվածները բացականչություններով ոգևորել են ուկրաինացի ժողովրդին։

Սակայն վերջերս ՌԴ քաղաքացիներից մեկը դեսպանատան մոտ այրել է իր անձնագիրը՝ ի նշան բողոքի՝ ասելով, որ իրենք պատերազմ չեն ուզում։