Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ 2024 թվականի նախագահական ընտրությունները կանցկացվեն նաև Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ 2024 թվականի նախագահական ընտրությունները կանցկացվեն նաև Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ 2024 թվականին ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում, այդ թվում՝ այն տարածքում, որտեղ գործում է «ռազմական դրության ռեժիմ»։

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը տարածվում է Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջանների վրա։

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում պետք է անցկացվեն մարտի կեսերին։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին։