Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցներ է սահմանում նաև Մեծ Բրիտանիան
Եվրամիությունից հետո Ռուսաստանի Կենտրոնական բանկի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում նաև Միացյալ Թագավորությունը:
«Այս գործողությունը ձեռնարկվել է Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ համատեղ՝ Ռուսաստանի կենտրոնական բանկին թույլ չտալու օգտագործել իր արժութային պահուստները», – ասվում է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Մեր պատժամիջոցների փաթեթը՝ ամենախիստ տնտեսական միջոցները, որը Միացյալ Թագավորությունը երբևէ կիրառել է Ռուսաստանի դեմ, կործանարար հետևանքներ կունենա Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի համար։