Ռուսաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ ձայների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում 85,13 տոկոսով հաղթում է Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ ձայների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում 85,13 տոկոսով հաղթում է Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի նախագահական ընտրություններում ձայների 100 տոկոսն արդեն հաշվվել է։ Այս մասին տեղեկություն է տարածում Ռուսաստանի ԿԸՀ-ն։

Ռուսաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 85,13 տոկոսը։

Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա, ըստ Ռուսաստանի ԿԸՀ-ի տվյալների, Վլադիսլավ Դավանկովը ստացել է ձայների 6,65 տոկոսը, Նիկոլայ Խարիտոնովը՝ 3,84 տոկոսը, Լեոնիդ Սլուցկին՝ 2,83 տոկոսը։

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում կայացել են մարտի 15-17-ը։