Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես սահմանափակել է բենզինի և դիզվառելիքի արտահանումը
Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես սահմանափակել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը՝ ներքին շուկան կայունացնելու համար։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հենվելով ՌԴ կառավարության մամուլի ծառայության վրա։
Համապատասխան բանաձեւը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Կառավարությունից հայտնում են, որ համապատասխան որոշումն ընդունվել է ներքին շուկայում վառելիքի գինը կայունացնելու նպատակով։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանում վառելիքի գները ռեկորդային բարձր մակարդակի վրա են։