Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչ. Մենք տեսնում ենք, թե ինչպես են փորձում Հայաստանը վերածել երրորդ Ուկրաինայի, եթե Մոլդովան համարում ենք երկրորդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը Զելենսկու ճանապարհով է գնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։

«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և ռուս-հայկական հարաբերությունների մասով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են փորձում Հայաստանը վերածել երրորդ Ուկրաինայի, եթե Մոլդովան համարում ենք երկրորդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը թռիչքներով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- ասաց Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը, ում ինքնությունը հայտնի չէ։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ Եվրախորհրդարանում դաշնակիցներին ուղղված մեղադրանքների ժամանակ Հայաստանի վարչապետը կոնկրետ երկրի անուն չի տվել։