Ռուսաստանի կադաստրային փաստաթղթերում Աիբգայի մասին տվյալներ են մտցվել 2002 և 2009 թվականներին, իսկ այն ժամանակվա իշխանությունը որևէ կերպ չի արձագանքել
Ռուսաստանի կադաստրային փաստաթղթերում Աիբգայի մասին տվյալներ են մտցվել 2002 և 2009 թվականներին, իսկ այն ժամանակվա իշխանությունը որևէ կերպ չի արձագանքել,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունում, որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը մեկնաբանելիս, որի համաձայն, Գագրայի շրջանի մի մասը, Աիբգա լեռան տարածքում Ռուսաստանի ռեեստր է ընդգրկված որպես այս երկրի սեփականություն:
«Ռուսաստանի Դաշնության կադաստրային փաստաթղթերում Աիբղայի մասին տվյալներ են մտցվել դեռ 2002, իսկ այնուհետև՝ 2009 թվականներին,: Ցավոք, այն ժամանակվա իշխանությունը որևէ կերպ չի արձագանքել նշված փաստին:
Ինչ վերաբերում է իրավական գնահատականին, օկուպացված Գագրայի շրջանի Աիբգա գյուղի մի մասը Ռուսաստանի կողմից իր տարածք ձևակերպելը, ինչպես նաև Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում նման քայլերը Վրաստանի շրջանների բռնագրավման գործընթացի և այլ անօրեն գործողությունների շարունակությունն է:
Գոյություն ունի Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններ և Ռուսաստանի կողմից դրանց անարգանքը կոպիտ խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները»,- հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում: