Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեն հայտնում է, որ Ղրիմի կամրջի մի մասը փլուզվել է պայթյունից հետո
Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեն հայտնում է, որ Ղրիմի կամրջի մի մասը փլուզվել է պայթյունից հետո

ՌԴ հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա բռնկված հրդեհի պատճառ է դարձել բեռնատարի պայթյունը։ Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, պայթյունից հետո հրդեհվել են երկաթուղային գնացքին ամրացված վառելիքի բաքերը։

Հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ միջադեպի հետեւանքով կամրջի մի մասը փլուզվել է, սակայն նավերի երթեւեկության համար նախատեսված գիծը չի վնասվել։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս պահին Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթեւեկությունն ամբողջությամբ արգելափակված է։

Ռուսաստանում հայտարարեցին, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է միջադեպի մասին, և ՌԴ նախագահն անձամբ է հրահանգել հետաքննել հրդեհի պատճառները և վերացնել պատճառված վնասը։