Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ՝ եթե Հայաստանը բավարարի կոնկրետ պահանջները, պաշտոնական Մոսկվան կվերականգնի հայկական արտադրանքի ներմուծումը

10:13, 14.08.2026

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ՝ եթե Հայաստանը բավարարի կոնկրետ պահանջները, պաշտոնական Մոսկվան կվերականգնի հայկական արտադրանքի ներմուծումը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս հարցի շուրջ Ալմաթիում հանդիպման ընթացքում զրուցել են Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, պեստիցիդների վերահսկողությունը և այլ պարտադիր պահանջների պահպանումը ներկայումս սահմանափակումների տակ գտնվող արտադրանքի ներմուծման վերականգնման հիմնական պայմանն են», – նշված է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:

Ի գիտություն, 2026 թվականին Ռուսաստանն արգելեց Հայաստանից մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ մրգի, բանջարեղենի, ծաղիկների, ձկան, որոշ ալկոհոլային լցնովի/շշալցված խմիչքների և հանքային ջրերի արտահանումը: Որպես պաշտոնական պատճառ նշվեցին բուսասանիտարական և որակի խախտումները, սակայն փորձագետները սահմանափակումների հաստատումը կապում են Հայաստանի՝ Արևմուտքի հետ մերձեցման և Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացման հետ:

Նմանատիպ