Խորհրդարանում, կոմիտեների միավորված նիստին մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն խոսել է վրացական կինոժառանգության հայրենիք վերադարձնելու հարցի մասին և նշել, որ այս ուղղությամբ աշխատելու համար բյուջեից այս տարի տրամադրվելու է ավելի շատ գումար:
Ավելի քան 700 ֆիլմ պահպանվել է «Գոսֆիլմոֆոնդում» և պետական բյուջեից հատկացված գումարի ավելանալուց բացի, կարևոր է նաև մասնավոր սեկտորի բավականին ակտիվ ներգրավվածությունը, որպեսզի ավելի շատ ֆիլմ կարողանանք բերել տարվա ընթացքում»,- հայտարարել է մշակույթի նախարարը:
Մի քանի օր առաջ վրացական կինեմատոգրաֆին, Ռուսաստանի ֆիլմերի պահեստում պահպանված 11 վրացական ֆիլմ է ավելացել: