Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները դատապարտում են Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի սպանությունը և հայտարարում, որ միջադեպը կհանգեցնի լարվածության
Ռուսաստանը և Թուրքիան դատապարտում են Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Հանիեի սպանությունը որակում է «բոլորովին անընդունելի քաղաքական սպանություն»։ Երկրի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը «կհանգեցնի լարվածության»:
Հայտարարություն է արվել նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում, որտեղ նույնպես դատապարտել են «Թեհրանում տեղի ունեցած խայտառակ սպանությունը»։ Անկարան ասում է, որ «այս հարձակումը նպատակ ունի նաև տարածել պատերազմը Գազայում ողջ տարածաշրջանում»։
Ինչպես այսօր հայտարարել է ՀԱՄԱՍ-ը, Իսրայելը սպանել է իրենց քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեին Թեհրանում իրականացված արշավանքի ժամանակ։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին նշել է, որ իրենք բացահայտ պատերազմի մեջ են Իսրայելի հետ և պատրաստ են վճարել ցանկացած գին։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է երեկ՝ Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանի երդմնակալության արարողությանը։