Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Ըստ Կրեմլի՝ Վլադիմիր Պուտինը Էբրահիմ Ռաիսիին ներկայացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը, ներառյալ խաղաղ բնակչությանը հումանիտար օգնությունը, Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը։
Ըստ իրանական լրատվամիջոցների, երկու կողմերն էլ շահագրգռվածություն են հայտնել ակտիվացնել 3+3 խորհրդատվական շրջանակը։
Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են նաև «BRICS» խմբին Իրանի լիիրավ անդամակցության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։