Ռուսաստանի Դումայի նախագահ. ՆԱՏՕ-ի բազաները Ֆինլանդիայում և Շվեդիայում չեն պաշտպանի այդ երկրներին, ընդհակառակը, դրանք միայն վտանգ կստեղծեն իրենց բնակչության համար
Ռուսաստանի Դումայի նախագահ. ՆԱՏՕ-ի բազաները Ֆինլանդիայում և Շվեդիայում չեն պաշտպանի այդ երկրներին, ընդհակառակը, դրանք միայն վտանգ կստեղծեն իրենց բնակչության համար

ՆԱՏՕ-ի բազաները Ֆինլանդիայում և Շվեդիայում չեն պաշտպանի այդ երկրներին, ընդհակառակը, դրանք միայն վտանգ կստեղծեն նրանց բնակչության համար,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Մինչ այդ, Ֆինլանդիայի Լապենրանտա քաղաքի քաղաքապետ Կիմո Յարվուն հանդես էր եկել քաղաքում ՆԱՏՕ-ի բազա տեղակայելու նախաձեռնությամբ: Ըստ Ռուսաստանի դումայի խոսնակի՝ քաղաքապետի կարծիքը, թե դա անվտանգության զգացում կստեղծի, կեղծ է, քանի որ հակամարտության դեպքում հարվածներն առաջին հերթին ուղղված են հակառակորդի ռազմական ենթակառուցվածքներին։