Ռուսաստանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 7 անչափահաս
Ռուսաստանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 7 անչափահաս

Ռուսաստանի Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, 21 մարդ վիրավորվել է։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացածներից 7-ը, իսկ վիրավորներից 14-ը անչափահաս են։

Այսօր առավոտյան Իժևսկի թիվ 88 դպրոցում զինված տղամարդը կրակ է բացել, իսկ ավելի ուշ ինքնասպան եղել։

Տուժածներին օգնելու համար մոբիլիզացվել է շտապ բուժօգնության 14 խումբ։