Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ ապատեղեկատվական արշավի և կիբերհարձակումների պատճառով
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ ապատեղեկատվական արշավի և կիբերհարձակումների պատճառով

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ 2025 թվականի փետրվարին Բունդեսթագի ընտրություններից առաջ ապատեղեկատվական արշավի և կիբերհարձակումների պատճառով։ Այդ մասին տեղեկությունը տարածում են գերմանական լրատվամիջոցները։

Ինչպես գրում է «Spiegel»-ը, ԱԳՆ-ն հայտարարել է, որ իշխանությունները փետրվարին կայանալիք դաշնային ընտրություններից առաջ հաստատել են Ռուսաստանի կապը լայնածավալ ապատեղեկատվական արշավի և կիբերհարձակումների հետ։

Գործակալությունը նշում է, որ Storm 1516 ծածկանունով ապատեղեկատվական արշավն ուղղված էր երկրում իրավիճակի ապակայունացմանը։ Ըստ լրատվամիջոցի՝ քարոզարշավի շրջանակներում տարածված կեղծ լուրերը հիմնականում ուղղված են եղել «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության» և «Քրիստոնեա-սոցիալական միության», ինչպես նաև «Կանաչների» դեմ։