Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր, ավելի կոշտ պատժամիջոցները ճանապարհին են. Դմիտրո Կուլեբա

22:13, 08.05.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր, ավելի կոշտ պատժամիջոցները ճանապարհին են։

Այս մասին Twitter-ի իր էջում գրում է Դմիտրո Կուլեբան։

«Հիշատակի և հաշտության օրը՝ Եվրոպայում Հաղթանակի օրը, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ես պայմանավորվել ենք համապատասխան քայլերի շուրջ՝ Ուկրաինան հաղթանակին մոտեցնելու համար։ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր, ավելի կոշտ պատժամիջոցները ճանապարհին են։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի պարենի արտահանումը արգելափակելու և համաշխարհային պարենային անվտանգության ապահովման ուղիները»,- գրել է Դմիտրո Կուլեբան։

Նմանատիպ