Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում պայթյունների հետևանքով երեք մարդ է զոհվել
Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում պայթյունների հետևանքով երեք մարդ է զոհվել

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում պայթյունների հետևանքով երեք մարդ է զոհվել։ Կիևն ու Մոսկվան միմյանց են մեղադրում պայթյունների համար, հայտնում է «Բի-Բի-Սի»-ն։

Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ անցած գիշեր քաղաքում պայթյունների ձայներ են լսվել։ Ավելի ուշ նա հայտնել է, որ պայթյունների հետևանքով երեք մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է։

Գլադկովի խոսքով՝ ընդհանուր առմամբ վնասվել է 11 բազմահարկ և 30 առանձնատուն, որոնցից 5-ն ամբողջությամբ ավերվել են։ Հենց երեկ երեկոյան Կուրսկի շրջանի ղեկավարը հայտարարեց, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

«Բելգորոդում, ցավոք, իրավիճակն այլ է։ Հակառակորդի կողմից իրականացված հարձակման արդյունքում կան զոհված և վիրավոր քաղաքացիներ, ավերվել են խաղաղ բնակչության տները»,- ասել է Ռոման Ստարովոյտը։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ Բելգորոդում բազմահարկ տունը խոցվել է ռուսական «Պանցիր» հրթիռի բեկորներից։

Ռուս սենատոր Անդրեյ Կլիշասը տեղի ունեցածն անվանել է ուղղակի ագրեսիա Ուկրաինայի կողմից և պահանջել ամենախիստ պատասխանը, այդ թվում՝ ռազմական։