Ռուսաստանի բանտում ուկրաինացի լրագրող է մահացել

13:35, 11.10.2024

Ռուսական բանտում մահացել է ուկրաինացի լրագրող Վիկտորյա Ռոշչինան։

Ուկրաինայի համակարգող շտաբի խոսնակ Պետր Յացենկոն ասել է, որ հայտնի չէ, թե ինչն է Վիկտորիա Ռոշչինայի մահվան պատճառը։

Վիկտորիա Ռոշչինան անհետացել էր անցյալ տարվա օգոստոսին՝ Ուկրաինայի արևելքում, Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք անցնելուց հետո։

2024 թվականի ապրիլին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ռոշչինայի հորը նամակ է ուղարկել, որում ասվում է, որ նրա զավակը բանտում է։

Ինչպես հայտնի է, Վիկտորյա Ռոշչինան մահացել է Տագանրոգի բանտից Մոսկվա տեղափոխվելիս։

2024 թվականի հունվարին «BBC»-ի ռուսական ծառայությունը գրել էր, որ Ուկրաինայի հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ, գտնվում են ռուսական բանտերում։ Մայիսին Ուկրաինան հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում լրագրողներին վերադարձնելու համար։

Նմանատիպ