Ռուսաստանի արտաքին հետախուզություն. Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետախուզական վարչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) ղեկավար Ջոն Ռեթքլիֆի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությանը։
Ծառայության տվյալներով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարները համաձայնության են եկել պարբերաբար կապ պահպանելու՝ միջազգային կայունության և անվտանգության ապահովմանն աջակցելու, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով։
Սերգեյ Նարիշկինը և Ջոն Ռեթքլիֆը քննարկել են Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության համագործակցությունը ընդհանուր հետաքրքրությունների ուղղությամբ, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցերը։