Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի՝ Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների հետ հանդիպման վերաբերյալ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի՝ Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների հետ հանդիպման վերաբերյալ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի՝ Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների հետ հանդիպման վերաբերյալ։

«Հաշվի առնելով Վրաստանի քաղաքացիների կողմից Հարավային Օսեթիի սահմանն ապօրինի հատելու հետ կապված վերջին միջադեպը, շեշտը դրվեց պաշտոնական Թբիլիսիի հետ Ժնևի բանակցությունների համանախագահների ավելի եռանդուն աշխատանքի անհրաժեշտության վրա՝ նոր սրացումները կանխելու համար։ Տեղում անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում ռուսական կողմը կրկին շեշտը դրեց մի կողմից Թբիլիսիի և մյուս կողմից՝ Սոխումիի ու Ցխինվալիի միջև ուժի չկիրառման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր պայմանագրերի մշակման կարևորության վրա»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։