Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։ Այս մասին ասված է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։
Ռուսաստանը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում և վերադառնալ դիվանագիտական կարգավորմանը:
Բացի այդ, Զախարովայի խոսքով, ռուս խաղաղապահները կշարունակեն իրենց գործառույթներն իրականացնել Ղարաբաղում։
Ինչպես հայտարարել է Մարիա Զախարովան, Ռուսաստանը շփման մեջ է կողմերի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի։
«Այժմ մենք շփումներ ունենք, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում, երբ շփումները կավարտվեն, ԱԳՆ-ի միջոցով համապատասխան հայտարարություն կարվի»,- ասել է Զախարովան։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին։