Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանը առաջարկներ է ստացել ԱՄՆ-ից՝ վերսկսելու ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսությունը
Ռուսաստանը առաջարկներ է ստացել ԱՄՆ-ից՝ վերականգնելու ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսությունը»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ասում է, որ առաջարկներն արվել են գրավոր, բայց ոչ պաշտոնական, և այժմ վերլուծվում են միջգերատեսչական ձևաչափով:
Ռյաբկովի խոսքով՝ ռազմավարական կայունության, այդ թվում՝ ռազմավարական հարձակողական զենքի և այլ հարցերի շուրջ երկխոսությունը պարզապես անհնար է առանց Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի արմատական թշնամական կուրսը փոխելու։