Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Մոսկվան համարժեք և արդյունավետ կերպով կպատասխանի արևմուտքի ցանկացած փորձին՝ առգրավելու ռուսական անշարժ գույքն ու ակտիվներն արտասահմանում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Մոսկվան համարժեք և արդյունավետ կերպով կպատասխանի արևմուտքի ցանկացած փորձին՝ առգրավելու ռուսական անշարժ գույքն ու ակտիվներն արտասահմանում

Մոսկվան համարժեք և արդյունավետ կերպով կպատասխանի Արևմուտքի ցանկացած փորձին՝ առգրավելու ռուսական անշարժ գույքն ու ակտիվներն արտասահմանում, հայտարարել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում։

«Ռուսաստանի Դաշնության ունեցվածքի բռնագրավումն անօրինական է և խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը, ներառյալ պետությունների ինքնիշխան իրավահավասարությունը», – նշում է գերատեսչությունը:

Սակայն, ըստ նրանց, «կոլեկտիվ Արեւմուտքի» երկրները պետք է վստահ լինեն, որ ռուսական անշարժ գույքի եւ այլ ակտիվների բռնագրավմանը անխուսափելիորեն կհետեւեն համարժեք եւ արդյունավետ միջոցներ։

Նշենք, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո արեւմտյան երկրները պատժամիջոցներ կիրառեցին ռուսական բանկերի դեմ եւ սառեցրին իրենց բանկերում ռուսական ակտիվները։