Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն.Աբխազիա այցելելը ռուսների համար անվտանգ չէ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն.Աբխազիա այցելելը ռուսների համար անվտանգ չէ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Աբխազիա այցելելը ռուսների համար անվտանգ չէ։

ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «փետրվարի 2-ին Աբխազիան այսպես կոչված Գերագույն դատարանի որոշմամբ պատիժը կրճատվել է և Աբխազիայի քաղաքացին, ով 2019 թվականին ռուս զբոսաշրջիկ կնոջ նկատմամբ ամենածանր հանցագործությունն է կատարել, լքել է բանտը։

«Ակնհայտ է, որ դա ռիսկեր կստեղծի օտարերկրյա հյուրերի անվտանգության համար, ովքեր ամեն տարի գալիս են Աբխազիայի հանգստավայրեր։ Մենք ստիպված ենք այս մասին զգուշացնել մեր հայրենակիցներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Տեղեկության համար՝ խոսքը 2019 թվականին օկուպացված Աբխազիայում բնակվող անձի կողմից ռուս զբոսաշրջիկի բռնաբարության ու կողոպուտի մասին է։ 2021 թվականին Աբխազիայում բնակվող Էդգար Աբուխան այս հանցագործության համար դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։ Այն ժամանակ օկուպացված Աբխազիայի դատարանը հայտարարեց, որ Աբուխան անչափահաս է, և որ 10 տարուց ավելի ազատազրկումը նրա համար անօրինական կլինի։