Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Կուրսկի շրջանի ինը սահմանամերձ շրջաններից տարհանվել է ավելի քան 121 հազար մարդ
«Կուրսկի մարզի ինը սահմանամերձ շրջաններից տարհանվել է ավելի քան 121 հազար մարդ, նրանցից ավելի քան 650-ը լքել են վտանգավոր գոտիները վերջին 24 ժամում»,- ասել է ՌԴ ԱԻՆ տեղեկատվական քաղաքականության վարչության փոխտնօրեն Արտյոմ Շարովը։
«Տարհանման սկզբից ինը սահմանամերձ շրջաններից ավելի քան 121 հազար մարդ տեղափոխվել է անվտանգ տարածքներ։ Վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 650 մարդ ինքնուրույն լքել է տարածքը»,- ասել է Շարովը։
Նրա խոսքով՝ բնակչության տեղափոխումն անվտանգ տարածքներ մինչ այժմ շարունակվում է։