Ռուսաստանի Անվտանգության ծառայության տնօրեն. հատուկ ծառայությունները գիտեն, թե ովքեր են Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպիչները և ամեն ինչ կանեն նրանց պատժելու համար
Հատուկ ծառայությունները գիտեն, թե ովքեր են Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպիչները եւ ամեն ինչ կանեն նրանց պատժելու համար։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
«Կան նրանք, ովքեր գնացել են, ստեղծել են մարտական ստորաբաժանումներ։ Կան նրանք, ովքեր պատրաստվում էին դա անել։ Դրանով ակտիվորեն զբաղվում են բոլոր ուժային կառույցներն ու հատուկ ծառայությունները։ Սակայն, ինչպես նախագահն ասաց, անուններով։ Մենք գիտենք, թե ով է մեր տարածքում (ահաբեկչական) գործողությունների նախապատրաստման և անցկացման կազմակերպիչը»,- ասել է Բորտնիկովը։
Բորտնիկովի խոսքով՝ ամեն ինչ արվում է հանցագործներին ձերբակալելու և պատժելու համար։ Ինչպես նշել է նա, աշխատանքների զգալի մասն այժմ իրականացվում է։
«Մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կան՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Հնարավոր չէ անհանգստություն չառաջացնել»,- ասել է Ֆէ Էս Բե-ի ղեկավարը։