Ռուսաստանի Ալթայ քաղաքում «Մի-8» տիպի ուղղաթիռի կործանման հետեւանքով վեց մարդ զոհվել է
Ռուսաստանի Ալթայ քաղաքում «Մի-8» տիպի ուղղաթիռի կործանման հետեւանքով վեց մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել։
ԱԻՆ-ից հայտնում են, որ մասնավոր ուղղաթիռը վայրէջքի ժամանակ հավանաբար դիպել է էլեկտրահաղորդման գծերին, ինչի հետեւանքով հրդեհվել է։
«Ալթայ Ավիա» ընկերությանը պատկանող ուղղաթիռում զբոսաշրջային խումբ է եղել։ Ուղղաթիռում եղել է 15 մարդ՝ 12 ուղեւոր և անձնակազմի երեք անդամ։ Նրանց թվում եղել է Բելառուսի մեկ քաղաքացի, նրա վիճակը դեռ հայտնի չէ։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։