Ռուսաստանի ԱԳՆ. Թուրքիայի գործողությունը խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը

Թուրքիայի գործողությունը խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը:

Սիրոմոլոտովի խոսքով, Սիրիայում գտնվելու օրինական իրավունք ունեն միայն իրանացի և ռուս զինվորականները:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության կողմից նշված հայտարարությունն արվել է Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահի հանդիպման ժամանակ:

Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության կասեցման ժամկետը լրանում է այսօր, Թբիլիսիի ժամանակով 23:00-ին: