Ռուսաստանի ԱԳՆ - Թբիլիսին սադրիչ գործողությունները և քարոզարշավն իրականացրեց արևմտյան երկրների աջակցությամբ
Ռուսաստանի ԱԳՆ - Թբիլիսին սադրիչ գործողությունները և քարոզարշավն իրականացրեց արևմտյան երկրների աջակցությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Չորչանա գյուղի մոտ տիրող իրավիճակի մասին տարածել է հայտարարություն:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարությունում նշված է, որ Ռուսաստանը լրջորեն վրդովված է «Հարավային Օսեթիայի և Վրաստանի սահմանին լարվածության ավելացմամբ»: Այս հայտարարությունում նշված է, որ այն «սադրել էին Հարավային Օսեթիայի Ծնելիսի գյուղի մոտ Վրաստանի ոստիկանության անցակետի շինարարությամբ»,:

«Այս սադրիչ գործողություններն իրականացվել են Թբիլիսիի կողմից Ցխինվալիին ասած բազմաթիվ մերժումների ֆոնին, սկսվեն բանակցություններ սահմանազատման և սահմանագծման շուրջ: Այս պայմաններում, Հարավային Օսեթիայի կողմն ստիպված է, միակողմանի կատարել ինժեներական հագեցվածության հետ կապված աշխատանքները: Նրանք ուղղված են տեղի բնակչության անվտանգության ապահովմանը և միջադեպերի կանխարգելմանը: Սա Հարավային Օսեթիայի ինքնիշխան իրավունքն է, որպես ցանկացած այլ պետության:

Վերջին ամիսների ընթացքում, Թբիլիսին սադրիչ ցույցերով, քաղաքական-քարոզչական քարոզարշավով նպատակաուղղված լարում էր վիճակը սահմանին, որն իրականացնում էր արևմտյան երկրների աջակցությամբ: Սա չէր նպաստում սահմանի հետ կապված խնդրի լուծմանը և հակառակը, լարում իրավիճակը տարածաշրջանում, որը բերեց այժմյան դրության»,- նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածած տեղեկությունում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կողմերին զսպվածության կոչ է անում, որպեսզի վիճելի հարցերի քննարկումները շարունակվեն Ժնևի բանակցությունների և միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի շրջանակներում: