Ռուսաստանի ԱԳՆ.Թբիլիսին հետևություն է արել հունիսյան իրադարձություններից հետո և դա ազդեցություն կունենա ավիաչվերթների վերականգնման հնարավորության վրա
Ռուսաստանի ԱԳՆ.Թբիլիսին հետևություն է արել հունիսյան իրադարձություններից հետո և դա ազդեցություն կունենա ավիաչվերթների վերականգնման հնարավորության վրա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում Աբաշիձե-Կարասին հանդիպման մասին: Ինչպես մեկնաբանում են Մոսկվայում, «հանդիպմանը կողմերը հաստատել են երկու երկրների հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար ճանապարհներ որոնելու տրամադրվածությունը»:

«Երկուստեք հաստատվել է պատրաստակամություն, որ հաղթահարվի այն բարդ իրավիճակը, որը Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում ստեղծվել է Թբիլիսիում հունիսյան իրադարձություններից հետո»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, Ռուաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, 9 ամսվա ընթացքում Ռուսաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը կրճատվել է 12 տոկոսով:

«Չնայած դրան, Ռուսաստանը մնում է Վրաստանի համար մեծությամբ երկրորդ առևտրային գործընկերը և վրացական ապրանքի խոշորագույն ներմուծողը, առանձնապես՝ գինու»,- ասվում է հայտարարության մեջ:

Մոսվկայում հայտարարում են, որ հանդիպմանը ռուսական կողմն ընդգծել է այն հարցի կարևորությունը, որ Թբիլիսին հետևություն է արել տեղի ունեցածից հետո և պահպանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել պատասխանատու մոտեցումները:

«Սա կբացի իրավիճակի կարգավորման գործընթացի ճանապարհը, այդ թվում՝ երկու երկրների միջև ավիաչվերթների վերականգնման հնարավորությամբ»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

Տեղեկության մեջ նշված է, որ «Զուրաբ Աբաշիձեն հանդիպմանը բարձրացրել է նաև Հարավային Օսեթիայում ձերբակալված Վրաստանի քաղաքացի Վաժա Գափրինդաշվիլու հարցը»:

Աբաշիձե-Կարասին հաջորդ հանդիպումը կայանալու է 2020 թվականի մարտին: