Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Մոսկվա են ժամանել «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչները
«ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա: Այս մասին տեղեկություն է տարածում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ շփումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ։
Ավելի վաղ պաղեստինյան պատվիրակության աղբյուրը ռուսական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Մոսկվայում է գտնվում «ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը՝ շարժման քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկի գլխավորությամբ։ Հաղորդվել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի անդամների Մոսկվա ժամանելուց առաջ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը բանակցություններ է վարել Կատարում ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարության հետ։