Ռուսաստանի ԱԳՆ. ԱՄՆ-ը կարող է ճակատագրական հետևանքների առաջ կանգնել, եթե չնկատի այն նախազգուշացումը, որ Ուկրաինան չօգտագործի ԱՄՆ-ից ստացված զենքերը Ռուսաստանի վրա հարձակվելու համար
Ռուսաստանի ԱԳՆ. ԱՄՆ-ը կարող է ճակատագրական հետևանքների առաջ կանգնել, եթե չնկատի այն նախազգուշացումը, որ Ուկրաինան չօգտագործի ԱՄՆ-ից ստացված զենքերը Ռուսաստանի վրա հարձակվելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն ասում է, որ ԱՄՆ-ը կարող է «ճակատագրական հետևանքների» առաջ կանգնել, եթե անտեսի Մոսկվայի նախազգուշացումը, որ Ուկրաինան չպետք է օգտագործի Վաշինգտոնի կողմից փոխանցված զենքերը Ռուսաստանի վրա հարձակվելու համար:

«Ես ուզում եմ զգուշացնել Ամերիկայի առաջնորդներին սխալ հաշվարկների մասին, որոնք կարող են ճակատագրական հետեւանքներ ունենալ։ Անհայտ պատճառներով նրանք չեն կարող պատշաճ կերպով գնահատել հակահարվածի լրջությունը, որը կարող են ստանալ»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Politico»-ն գրում է, որ անցած շաբաթ Բայդենի վարչակազմը գաղտնի թույլտվություն է տվել Ուկրաինային՝ օգտագործելու ԱՄՆ-ի մատակարարած զինատեսակների մի մասը Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա։ Հետագայում նման թույլտվություններ տվեցին նաեւ եվրոպական մի քանի երկրներ։