Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ մերձավորարևելյան տարածաշրջան, հատկապես Իսրայել, Լիբանան և պաղեստինյան տարածքներ մեկնելուց
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ մերձավորարևելյան տարածաշրջան, հատկապես Իսրայել, Լիբանան և պաղեստինյան տարածքներ մեկնելուց

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում առանց հատուկ անհրաժեշտության զերծ մնալ մերձավորարևելյան տարածաշրջան, հատկապես Իսրայել, Լիբանան և պաղեստինյան տարածքներ մեկնելուց։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

Մարիա Զախարովայի խոսքով՝ Հորդանանում անվտանգության իրավիճակը կայուն է, քանի որ, ըստ ռուսական կողմի, Գազայի հատվածից Հորդանանի տարածք ռազմական գործողությունների տարածման հավանականությունը քիչ է։

Բացի այդ, ինչպես ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը, Ռուսաստանը կոչ է անում Մերձավոր Արևելքի երկրներին զսպվածություն ցուցաբերել։

«Այժմ բոլորի համար շատ կարևոր է զսպվածություն պահպանել, որպեսզի չապակայունացվի իրավիճակը տարածաշրջանում, որը բնութագրվում է կայունությամբ և կանխատեսելիությամբ»,- ասել է Պեսկովը։

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումից հետո Իրանը սպառնում է պատասխան միջոցներ ձեռնարկել։ Իր հերթին Իսրայելի վարչապետը հայտարարում է, որ բացի Գազայի հատվածից, Իսրայելը պատրաստվում է մարտահրավերների այլ ճակատներից։ Երեկ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Իսրայելը պետք է պատժվի և կպատժվի հյուպատոսության վրա հարձակման համար։ Իսրայելը պաշտոնապես չի հաստատել, որ հարձակումն իրականացվել է Դամասկոսի իր ուժերի կողմից, թեև Պենտագոնը հայտարարել է, որ Իսրայելը կանգնած է Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետևում։