Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հունիսի 8-ին Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման մասին տարածում է տեղեկատվություն

18:48, 07.06.2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկելու է Ուկրաինայում ընթացող պատերազմը, ինչպես նաև Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու հեռանկարները, այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն նաև իրավիճակը Կովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Սևծովյան տարածաշրջանում։

Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կհանդիպի Անկարայում հունիսի 8-ին:

Նմանատիպ