Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, որի ականատեսը դարձել ենք Ղրիմում և Վրաստանում. ՄԱԿ-ում Բրիտանիայի դեսպան
Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, որի ականատեսը մենք դարձել ենք Ղրիմում և Վրաստանում,- հայտարարությունն այս մասին արել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոնաթան Ալենը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին:
«Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է փոփոխություններ, դրա փորձը նրանք ունեն, նրանք միջամտում են այլ երկրների գործերին: Ռուսաստանը անտեսում է խաղաղ բնակչության կյանքը»,- հայտարարել է Ջոնաթան Ալենը:
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին մեկ անգամ ևս ընգծել է Բրիտանիայի կառավարությնա դիրքորոշումը, որ Ռուսաստանը կանգնած է հետախուզության նախկին սպա, Սերգեյ Սկրիպալի թունավորման ետևում: