Ռուսաստանը Վորոնեժի շրջանի մի հատվածում արտակարգ դրություն է հայտարարել
Ռուսաստանը արտակարգ դրություն է հայտարարել Վորոնեժի շրջանի մի մասում։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
Գուսևի խոսքով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տարածաշրջանում ոչնչացվել են Ուկրաինայից արձակված հինգ անօդաչու թռչող սարքեր։
Մարզի նահանգապետի խոսքով՝ հրդեհը բռնկվել է կործանված դրոնի բեկորների պատճառով։ Միջադեպի հետևանքով շենքերը չեն տուժել, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, Օստրոգոժսկի շրջանի երեք բնակավայրերից տարհանվել է 200 մարդ։