Ռուսաստանը Ուկրաինիայի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 174 անօդաչու թռչող սարք, Ուկրաինայի օդային ուժերի տվյալներով՝ 160 անօդաչու սարք չի հասել իր թիրախին

12:52, 17.03.2025

Ռուսաստանը անցած գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 174 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի օդային ուժերի տվյալներով՝ 160 անօդաչու սարք չի հասել իր թիրախին։

Օդային պաշտպանության ուժերը խոցել են 90 անօդաչու թռչող սարք Խարկովի, Կիևի, Սումիի, Օդեսայի, Զապոռոժյեի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերնիգովի և այլ մարզերի երկնքում։ 70 անօդաչու սարք կորցրել է իր տեղակայումը։

Ռուսական ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հարվածի հետևանքով Դնեպրոպետրովսկի մարզի երկու շրջաններում վնասվել է ենթակառուցվածքը, ինչի պատճառով խափանվել է էլեկտրամատակարարումը։ Վնասվել է նաև մեկ մասնավոր տուն։

Անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Խարկովի մարզի քաղաքացիական օբյեկտում։

Նմանատիպ