Ռուսաստանը քրեական հեղինակություն՝ Տարիել Օնիանիին հանձնել է Իսպանիային: Լրատվությունն այս մասին տարածում է ռուսական «ռիա նովոստի» գործակալությունը, մեջբերելով Ռուսաստանի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, Իրինա Վոլքի հայտարարությունը:
ՈՒժային գերատեսչության ներկայացուցչի խոսքով, Օնիանիին հասցրել են Շերեմետևո միջազգային օդանավակայան և հանձնել իսպանացի իրավապահներին: Մինչ այս նրա արտահանձնումը ձգձգվում էր Օնիանիի ռուսական քաղաքացիության պատճառով, սակայն ինչպես գրում է ռուսական մամուլը, հետաքննությունը հաստատել է, որ Տարիել Օնիանին Ռուսաստանի քաղաքացիությունը ստացել է անօրինական ճանապարհով, ինչի պատճառով նրան զրկել են քաղաքացիությունից: Տարիել Օնիանիի ներկայությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում համարել են ոչ անցանկալի:
Թարիել Օնիանին ձերբակալվել է 2009 թվականին: Գործարարին առևանգելու և փրկագին ուզելու մեղադրանքով նա դատապարտվել էր 10 տարով ազատազրկման: Այս տարվա ապրիլին Տարիել Օնիանին ազատ էր արձակվել կալանքից, սակայն կրկին ձերբակալվել, որպես քաղաքացիություն չունեցող անձ, ով գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Իսպանիայում նրան մեղադրում են փողերի լվացման մեջ: