Ռուսաստանը սկսել է «Օվկիանոս-2024» ռազմածովային զորավարժությունները
Ռուսաստանը սկսել է «Օվկիանոս-2024» ռազմածովային զորավարժությունները

Ռուսաստանի ռազմածովային ուժերը սկսել են «Օվկիանոս-2024» խոշորագույն զորավարժությունները, որոնք կանցկացվեն հինգ ծովերում։

Տեղեկությունը տարածում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ հիմնվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության վրա։

Գործակալության տվյալներով՝ վարժանքների նպատակն է ստուգել օպերատիվ պատրաստվածությունը և գերճշգրիտ զինատեսակների օգտագործումը։

Զորավարժությունները կանցկացվեն Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներում, ինչպես նաև Միջերկրական, Կասպից և Բալթիկ ծովերում։

Ընթացիկ տեղեկատվության համաձայն՝ Ocean-2024-ին կներգրավվեն Ռուսաստանի ռազմածովային ուժերի ավելի քան 400 ռազմանավեր, սուզանավեր, օժանդակ նավատորմի նավեր, ավելի քան 120 ինքնաթիռ և ուղղաթիռ, մոտ 7000 զենք, ռազմական և հատուկ տեխնիկա, ավելի քան 90.000 մարդ։