Ռուսաստանը շատ ակտիվ աշխատում է, որպեսզի վնաս հասցնի Վրաստանի արտաքին գերատեսչության հիմնական ուղղությանը՝ չճանաչման քաղաքականությանը, սակայն դեռ չի հաջողվում անել դա. Գիորգի Գախարիա
Արդյունավետ չճանաչման քաղաքականությունը, իհարկե, կառավարության և առաջին հերթին, արտաքին գործերի նախարարության թիվ մեկ գերակայությունն է,- այս մասին խորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալիս հայտարարել է, Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան:
Ըստ նրա, իշխանությունները ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ և սերտորեն համագործակցում միջազգային գործընկերների հետ, որպեսզի չճանաչման քաղաքականությունն արդյունավ լինի:
«Մեր ամբասադորիալի ժամանակ հնարավորություն ունեյինք զրուցելու մեր դեսպանների հետ և մեր դիվանագիտական կորպուսին անկեղծորեն շնորհակալություն հայտնեցի, այս ուղղությամբ շատ արդյունավետ աշխատանքի համար: Իհարկե, մենք այստեղ շատ բան չենք կարող պատմել, սակայն դիվանագիտության ակտիվ աշխատանքը՝ մեր ռազմավարական գործընկերների հետ անհրաժեշտ է, որ չճանաչման քաղաքականությունն արդյունավետ լինի, սակայն գոյություն ունեն ռիսկեր:
Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնությունն այս ուղղությամբ ավելի ու ավելի ակտիվ է աշխատում, և ըստ էության, կարող ենք ասել, որ ոչ ոք ընդհանրապես ռեսուրսներ չի խնայում: Բավականին լուրջ ռեսուրսներ են ծախսվում Վրաստանի արտաքին գործերի նախարարության հիմնական ուղղությունը, չճանաչելու քաղաքականությունը վնասելու և այն կասկածի տակ դնելու համար: Սակայն մինչ այժմ նրանք դա հաջողությամբ չեն կարող իրականացնել: Ռիսկեր կան, բայց մենք սերտորեն համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ և կարծում եմ, որ չնայած ռիսկերին, մենք կկարողանանք լուծել այդ խնդիրը», – հայտարարել է Գիորգի Գախարիան: