Ռուսաստանը շարունակում է անհիմն ապատեղեկատվություն տարածել Լուգարի կենտրոնի գործունեության հետ կապված. Ամիրան Գամղրելիձե
Վերջին մի քանի շաբաթում ռուսակամ մամուլում կրկին ակտիվացել է կեղծիքի և վարկաբեկման հոսքը Լուգարի լաբորատորիայի մասին, որին աջակցել են Ռուսաստանի պաշտոնական կառույցները,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, հերթական ապատեղեկատվության նպատակն է ստվերի տակ դնել Վրասնում գործող ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոնի գործունեությունը:
«Մեկ անգամ ևս մեկնաբանում ենք, որ Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջության հետազոտական կենտրոնը օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի լաբորատոր միավորն է: Օբյեկտն սկսել է գործել 2013 թվականին և այն փոխանցվող հիվանդությունների էպիդեմիոլոգիկ վերահսկման լաբորատոր ցանցի գերագույն մակարդակի ռեֆերալ հաստատություն է
Վրաց գիտնականները սերտ կապեր ունեն տարբեր երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ղրղըզստան, Եգիպտոս և այլն), այդ թվում հարևան պետությունների (Հայաստան, Ադբեջան, Թուրքիա) գործընկերների հետ»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
«Չնայած այս ամենին, շարունակվում է Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների անհիմն ապատեղեկատվությունը Լուգարի կենտրոնի գործունեության հետ կապված»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: