Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի մի քանի շրջան
Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի մի քանի շրջան

Հաղորդվում է, որ Ուկրաինայի մի քանի շրջաններ ռմբակոծվել են: Ըստ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների՝ հունիսի 25-ի առավոտյան Ռուսաստանը կրակ է բացել Ժիտոմիրի, Լվովի, Չեռնիգովոյի և Դնեպրոպետրովսկի շրջանների ուղղությամբ։

Լվովի մարզում հրթիռ է ընկել Յավորովշինայի ռազմական օբյեկտներից մեկում։ Լվովի մարզում պոլիգոն կա, որը մարտին ռուսական հրթիռային հարձակման օբյեկտ էր դարձել։ Ինչպես գրում է Լվովի շրջանային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին, ուկրաինացիները կարողացել են երկու հրթիռ խոցել, սակայն չորս թիրախ խոցվել է։

Չեռնիգովյան շրջանում ժամը 05:00-ին պայթյունների ձայներ են լսվել։ Հրթիռային հարձակման թիրախը եղել է Դեսնա բնակավայրը։ Շրջանի ղեկավար Վյաչեսլավ Չաուսի խոսքով՝ բնակավայրի ուղղությամբ արձակվել է 20 հրթիռ։ Դեսնայում ուկրաինացի զինծառայողների պատրաստման կետ կա: Չաուսի խոսքով՝ հրթիռների մեծ մասն արձակվել է Բելառուսից՝ Դեսնայի ուղղությամբ։

Ժիտոմիրի շրջանի իշխանությունների տվյալներով՝ ռուսները 24 հրթիռ են արձակել շրջանի ուղղությամբ։ Թիրախը ռազմական օբյեկտներն էին։ Մեկ զինծառայող զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Ժիտոմիր քաղաքը, չի տուժել։ Ժիտոմիրի քաղաքապետ Սերգեյ Սուխոմիլինի խոսքով՝ հրթիռներն արձակվել են Բելառուսի տարածքից։

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հրետանու ռմբակոծության թիրախ են դարձել Կրիվոյ Ռոգ բնակավայրերը։ Տուժել է 30-ամյա կին, վնասվել է առանձնատուն:

Խմելնիցկի շրջանում ուկրաինացի զինվորականները կարողացել են խոցել ռուսական երկու հրթիռ։ Տուժածներ չկան։

Թողնել մեկնաբանություն