Ռուսաստանը ռմբակոծել է Մոլդովայի հետ սահմանային անցակետը Օդեսայի մարզում
Ռուսաստանը ռմբակոծել է Մոլդովայի հետ սահմանային անցակետը Օդեսայի մարզում՝ խցանելով երթևեկությունը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հարձակումը իրականացվել է «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի միջոցով Տաբակ միջազգային անցակետի ենթակառուցվածքների վրա։
Ռմբակոծության հետևանքով վնասվել են անցակետի մոտակայքում գտնվող շենքերն ու կառույցները։ Հաստատություններում բռնկված հրդեհները մարվել են Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության կողմից։
Ներկայումս այս անցակետում ո՛չ տրանսպորտային միջոցներ են տեղաշարժվում, ո՛չ էլ մարդիկ։
Մոլդովան տեղեկացվել է իրավիճակի մասին։ Քաղաքացիներին խնդրում ենք հաշվի առնել այս տեղեկատվությունը սահմանը հատելը պլանավորելիս։ Տրանսպորտային միջոցները կուղղորդվեն այլ անցակետեր։