Ռուսաստանը պետք է զրկվի հարևան երկրներին ահաբեկելու հնարավորությունից, հաջորդը կարող են լինել Վրաստանը, Մոլդովան, Լեհաստանը, Բալթյան երկրները և Կենտրոնական Ասիայի երկրները. Վոլոդիմիր Զելենսկի
Ռուսաստանը պետք է զրկվի հարևան երկրներին ահաբեկելու հնարավորությունից, հաջորդը կարող են լինել Վրաստանը, Մոլդովան, Լեհաստանը, Բալթյան երկրները և Կենտրոնական Ասիայի երկրները. Վոլոդիմիր Զելենսկի

Ռուսաստանը պետք է զրկվի հարևան պետություններին ահաբեկելու հնարավորությունից. Սա միայն Ուկրաինային չի վերաբերում։ Հաջորդը կարող են լինել Վրաստանը, Մոլդովան, Բալթյան երկրները, Լեհաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները,- այս մասին Լիտվայի խորհրդարանին ուղղված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Նրա խոսքով, Ռուսաստանի իրական ծրագրերն ակնհայտ են բոլորի համար, և Ուկրաինան միայն սկիզբն է։

«Ռուսական պետությունը պետք է պատասխանատվություն կրի այս պատերազմի համար։ Ռուս պաշտոնյաներն ու զինվորական հրամանատարները, որոնք բոլորն էլ մեղավոր են ռազմական հանցագործությունների մեջ, պետք է պատասխան տան իրենց արածի համար։ Արտաքսման բոլոր կազմակերպիչներն ու կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ռուսաստանը պետք է զրկվի իր հարևաններին ահաբեկելու ցանկացած հնարավորությունից: Սա միայն մեզ չի վերաբերում, միայն Ուկրաինային չի վերաբերում։ Ռուսաստանի իրական ծրագրերն ակնհայտ են բոլորի համար: Ուկրաինան միայն սկիզբն է: Հետագայում, Աստված մի արասցե, բայց հետո կլինի ձեր պետությունը, մերձբալթյան մյուս երկրները, Մոլդովան, Վրաստանը, Լեհաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները։ Մոսկվայից արդեն հնչում են սպառնալիքներ Ֆինլանդիայի և Շվեդիայի հասցեին։ Ինչպե՞ս կարող է Եվրոպան կանգնեցնել Ռուսաստանի հետագա ընդլայնումը, եթե նա դեռևս չի կարողանում կանգնեցնել նույնիսկ այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում», – ասել է Զելենսկին։

Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այժմ Եվրոպայի պատասխանը ռուսական ագրեսիային իսկապես ուժեղ և համախմբված լինի։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ կամ քսաներորդ փաթեթին սպասել չի կարելի։ Նրա խոսքով, ամեն ինչ պետք է արվի պատժամիջոցների վեցերորդ փաթեթում: