Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի 61 պաշտոնյաների, այդ թվում՝ ֆինանսների քարտուղարի Ջանեթ Ելենի նկատմամբ

12:35, 07.06.2022

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 61 պաշտոնյաների, այդ թվում՝ ֆինանսների քարտուղար Ջանեթ Ելենի նկատմամբ։

«CNN»-ը տեղեկությունը տարածում է ՌԴ ԱԳՆ-ի հիման վրա։

Լրատվամիջոցների տվյալներով, պատժամիջոցների ենթարկվածների թվում են ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցները, Առևտրային ներկայացուցիչ Քեթրին Թայը և Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ’Բրայենը։ Բոլոր պաշտոնյաներին արգելվել է մուտք գործել Ռուսաստան:

Բացի պաշտոնյաներից, պատժամիջոցներ են սահմանվել պաշտպանական ընկերությունների, մեդիա հարթակների, վարկանիշային գործակալությունների, ինչպես նաև ինքնաթիռներ և նավեր արտադրող ընկերությունների նկատմամբ։

Ռուսաստանում լրատվամիջոցների հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի կողմից ռուս քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև տեղական բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ օրեցօր աճող պատժամիջոցների դեմ։

Նմանատիպ